Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն այցելել է ԱՄՆ: Արդեն իսկ հասկամալի է, թե ինչ մոտիվներով է այդ այցը պայմանավորված: Ըստ որում, պատահական չեն նրա հակահայ հայտարարությունները:


Թուրքական Tarafsizbolge կայքը գրում է, որ Մեւլութ Չավուշօղլուն մեկնել է ԱՄՆ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից ցեղասպանություն բառի արտասանումը կանխելու համար:


Մասնավորապես Մերիլենդ նահանգում Չավուշօղլուն հայտարարել է. «Միայն հայերը չեն, որ ցավ են տեսել 20-րդ դարասկզբին։ Հայկական սփյուռքը Թուրքիայի և իսլամի դեմ արշավ է սկսել։ Թեև մենք կիսում ենք ինչպես մուսուլմանների, այնպես էլ հայերի ցավը՝ կապված 1915 թվականի դեպքերի հետ, սակայն մեզ համար անընդունելի են Հռոմի պապ Ֆրանցիսկոսի խոսքերն ու Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը, քանի որ դրանք ընտրովի և աչառու բնույթ են կրում»:


Չավուշօղլուի հայտարարությունը հիշեցնում է աճպարարություն, քանի որ որևէ փաստարկ չկա, թե հայկական սփյուռքը արշավ է սկսել իսլամի դեմ: Այլ խնդիրը պետք է դիտարկել այլ հարթության մեջ' Չավուշօղլուն փորձում է Հայոց ցեղասպանության փաստը հավասարեցնել Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում թուրքերի կրած կորուստներին:


Չավուշօղլուի այս հայտւարարությունը տեղավորվում է այն տրամաբանուըթյան մեջ, որ Թուրքիայի բարձրագույն պաշտոնյաների վերջին հայտարարությունները աչքի են ընկնում իրենց հակասականությամբ, որոնք սովորաբար լինում են ընկճվելու արդյունքում:


Չնայած, որ Ցեղասպանության ճանաչման հետ կպված Թուրքիայի ունեցած վախի զգացումն է Չավուշօղլուին ստիպել հասնել Ամերիկա մայրցամաք, սակայն չի բացառվում, որ առաջիկայում ԱՄՆ մեկնի նաև Թուրքիայի նախագահ Էրդողանը: Պատահական չէ, որ Չավուշօղլուն հայտարարել է, թե ԱՄՆ-ի Մերիլենդ նահանգում գտնվող Թուրք-ամերիկյան մշակութային ու քաղաքակրթության կենտրոնի բացումը պետք է անեն ԱՄՆ-ի ու Թուրքիայի նախագահները, և Օբամայի հետ հեռախոսազրույցի ժամանակ Էրդողանը քննարկել է կենտրոնի բացումը համատեղ անելու մասին առաջարկը, ինչը ընդունվել է Օբամայի կողմից:


Սպասենք, որ Թուրքիայի վրա ճնշումը այնքան կմեծանա, որ ԱՄՆ կվազի նաև Էրդողանը:

 

 

Նարեկ Պողոսյան