Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործընթացը նոր փուլ է մտել' թույլ տալով հանգիստ պնդել, որ 100-րդ տարելիցի միջոցառումները պատմական արդարությունը վերականգնելու տեսակետից իրապես նոր սկիզբ դարձան։


Ընդ որում, հայկական պետությունն այսուհետև հանդես է գալիս ոչ թե իբրև զոհ, այլ' ապագայում մարդկության հանդեպ նման հանցագործությունները կանխելուն ուղղված համաշխարհային նոր շարժում ձևավորող առաջնորդի դիրքերից։ Սա շատ կարևոր է թե՛ մեր դատի արդար լուծման և թե ապագայում Հայաստանի միջազգային հեղինակության տեսակետից

 

 

 


Հրանտ Մելիք-Շահնազարյան