Հայոց Ցեղասպանության 100-ամյակն իրականում ոչ թե լացի և կոծի տարեթիվ է, այլ ոգեկոչման, միասնության և ՀԱՅՐԵՆԻՔԻ շուրջ համախմբման հրաշալի առիթ: Նորանկախ Հայաստանի հզորությունից է կախված հայ մարդու վաղվա օրը: Ամեն հայ պարտք ու պարտականություն ունի Հայրենիքի հանդեպ: Միայն այս գիտակցությամբ կարող ենք առաջ շարժվել: Հերիք է օտար երկրները շենացնենք, ժամանակն է լծվելու Հայրենիքի շենացման սրբազան գործին' մոռանալով քաղաքական, անձնական և այլ տարաձայնությունների մասին:
Տ. Զաքարիա վարդապետ Բաղումյան