Այս զույգին անհնար էր պատկերացնել իրարից առանձին: Սալվադոր Դալին և Գալան հավերժացել են ժամանակի մեջ իրենց սիրո շնորհիվ:

 

Գալան' նույն ինքը Ելենա Դյակոնովան, վատառողջ էր, և դեռ երիտասարդ տարիքում ծնողները նրան ուղարկում են Շվեյցարիա թոքախտից բուժվելու: Հենց Շվեյցարիայում էլ Ելենան ծանոթանում է երիտասարդ բանաստեղծ Էժեն Գրենդելի հետ, որը գրականության մեջ հայտնի էր որպես Պոլ Էլյուար: Հենց այդ ժամանակ էլ Ելենան սկսում է իրեն կոչել Գալա' շեշտը դնելով վերջին վանկի վրա, նկատի ունենալով այդ բառի նշանակությունը' ուրախ:

 

Դա իսկական կրքոտ սիրավեպ էր, որը հանգուցալուծվեց ամուսնությամբ: Ֆրանսիացու հարազատները դեմ էին նրա' Գալայի հետ ամուսությանը, քանզի նա, ըստ նրանց, շատ կամակոր և հիվանդոտ աղջիկ էր: Սակայն հենց Գալան էր այն միակ էակը, որ պետք էր Պոլին: 1916 թվականին Գալան մեկնում է Փարիզ, և մեկ տարի հետո տեղի է ունենում Պոլի և Գալայի հարսանիքը: Պոլի ծնողները հարսանիքի կապակցությամբ երիտասարդ զույգին նվիրում են կաղնուց մեծ մահճակալ: «Մենք կապրենք ու կմեռնենք այս մահճին»-. ասում էր Պոլը, սակայն դա ճակատագիր չէր: Ամուսնությունից մեկ տարի հետո ծնվում է նրանց առաջնեկը: Սակայն նրանc ընտանեկան հարաբերություններn այդպես էl չստացվեցին:

 

Շարունակությունը՝ այստեղ