Ուկրաինական Առաջին հեռուստաալիքը շատ հետաքրքիր հաղորդում է պատրաստել Հայաստանի մասին: 15 րոպեում և մեր շակույթին, և արդի կեցությանը և Հայոց ցեղասպանության մասին ծավալուն տեղեկատվություն են տեղավորել: Միշտ հաճելի է, երբ Հայաստան այցելած օտար լրագրողներն այսքան լավ են զգում մեր երկիրը ու, ըստ էության, դառնում Հայասանի դեսպաններ իրենց պետությունում:


Տեղեկատվական այն ֆոնը, որ վերջին շրջանում ձևավորվել է Հայաստանի շուրջը, պարտավորեցնող է: Ինչպես ասում են, կողքից նայող աչքը շատ բան ուրիշ ձև է տեսնում: Այսօր մեր երկրի լայնածավալ պրոպագանդա է գնում ամբողջ աշխարհով մեկ: Եվ ուրեմն պետք է ձգտել լինել այնպիսին, որ, օրինակ, այս հաղորդումը դիտած ուկրաինացին վաղը իր համար այսպիսի լավ Հայաստան բացահայտի:

 

 

 


Հրանտ Մելիք-Շահնազարյան