Մարդկանց մեծ մասը մտքեր չունի: Եվ սա չի ընկալվում պատշաճ խորությամբ հենց մտքեր չունենալու պատճառով: Մտքերի փոխարեն մարդիկ բավարարվում են բառերով:
Այն, ինչ առօրյա կյանքում մտածողություն է համարվում, մեծամասամբ բառեր են: Բառերով մարդիկ մտածում են ավելի, քան կարելի է պատկերացնել: Մտածում են բառերով և այս կամ այն հարցի պատասխանն ստանալու համար բավարարվում են բառերով, որոնք տարբեր բաներ են հիշեցնում: Բառի առաջացրած զգացողությունն ընկալվում է որպես բացատրություն, և մարդկանց թվում է, թե իրենց գլխում միտք է հայտնվել:
ՌՈՒԴՈԼՖ ՇԹԱՅՆԵՐ