New York Times-ը նույնիսկ շաբաթ և կիրակի օրերին հանգիստ չի տալիս թուրքերին։ Չի էլ թողում առանձնապես հանգստանան նաև նախագահ Օբաման և նրա վարչակազմը։ Թիրախի տակ է նաև ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Սամանթա Փաուերը, ով ժամանակին, Օբամայի նման, աջակցել է Ցեղասպանությսն ճանաչման գործընթացին, ավելին, «ԱՄՆ-ն և ցեղասպանության դարաշրջանը» վերնագրով լուրջ աշխատություն ունի։ Փաուերը ԱՄՆ լուրջ ազդեցություն ունեցող կին է։
Սուրեն Սարգսյան