Ավելորդ կիլոգրամներ չհավաքելու համար հարկավոր է սնվել կանոնավոր: Առողջ սնվելու գործընթացը սկսվում է նախաճաշից: Մի քանի խորհուրդներ օգտակար նախաճաշելու համար:
Շատ մի կերեք
Բլիթներն ու վաֆլիները շատ կալորիաներ են պարունակում, հատկապես եթե ջեմով կամ մուրաբաներով են: Օգտակար նախաճաշի տարբերակ է դիետիկ յոգուրտը, միսը կամ հավկիթը: Սրանք մթերքներ են, որոնք հարստացնում են օրգանիզմը սպիտակուցներով և դուք երկար ժամանակ մոռանում եք քաղցի մասին:
Հյութը փոխարինեք մրգերով կամ ֆրեշներով
Փաթեթավորած նարնջի հյութը պարունակում է մեծ քանակությամբ շաքար: Դրա համար խորհուրդ է տրվում հյութը պատրաստել տանը թարմ մրգերից: Առավել օգտակար է ուղղակի նարինջ ուտել և ջուր խմել: Այդպիսով օրգանիզմը ավելի շատ վիտամիններ կընդունի:
Հրաժարվեք քաղցր նախաճաշից
Քաղցրավենիքը չի կարող օգտակար լինել առավոտյան, որովհետև հավանականությունը մեծ է, որ արյան մեջ շաքարի քանակը կավելանա: Բացի այդ առավոտյան քաղցրավենիք ուտելուց անմիջապես հետո կարղ եք ունենալ քաղցի զգացողություն:
Սուրճ խմեք
Ցանկալի է սուրճը խմել կաթով: Այn կարգավորում է ուղեղի աշխատանքը և բարձրացնում է աշխատունակությունը, կաթն էլ իր հերթին պարունակում է կալցիում և վիտամին D:
Խմեք 1 բաժակ ջուր
Ձեր օրգանիզմին անհրաժեշտ է օրվա ընթացքում 1.5-2 լիտր ջուր: Հեղուկի անբավարար քանակությունը կարող է բերել հոգնածության, հնարավոր է ավելի դյուրագրգիռ դառնաք և գլխացավեր ունենաք:
Վրեժ Հովսեփյան