Ապրիլի 18-ին նշվում է ամենամյա՝ Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը (Editing International Day For Monuments and Sites): Այդ օրը աշխարհով մեկ տարբեր միջոցառումներ են իրականացվում՝ համաշխարհային ժառագության և պարզապես հուշարձանների այցելություններ, համաժողովներ, հուշարձանների և տեսարժան վայրերի մաքրում, կլոր սեղաններ։ Հնարավորություն է ընձեռվում մեծացնելու հասարակության տեղեկացվածությունը համաշխարհային ժառանգության բազմազանության, դրա պահպանությանն ու պաշտպանությանն ուղղված ջանքերի վերաբերյալ։
Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը նշելը առաջարկել է Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանման միջազգային խորհուրդը (անգլ.՝ ICOMOS) 1982 թվականի ապրիլի 18-ին։ 1983 թվականին ընդունվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ։ Նպատակն է բարձրացնել մարդկության իրազեկությունը մշակութային ժառանգության, նրանց խոցելիության մասին և անհրաժեշտ ջանքեր գործադրել նրա պաշտպանության և պահպանման համար։
Համաշխարհային ժառանգության կոնվենցիան է նպաստել պատմական շատ քաղաքների ու բնակավայրերի դիմագծի անխաթար պահպանությանը' Լոնդոն, Վիեննա, Սանկտ Պետերբուրգ, Անգկոր և այլն: Այն մեծապես նպաստել է նաև հնագիտական հուշարձանները տարածքների զարգացման և կառավարման անբաժանելի մաս ճանաչելու գործընթացին:
Ավելի քան 45 հնագիտական վայր այսօր գրանցված է Համաշխարհային ժառանգության ցուցակում որպես «համընդգրկուն բացառիկ արժեք»: Համաշխարհային համարում ունեցող շատ հնավայրերի հետ միասին այդ ցանկում է նաև Զվարթնոցը:
Համաշխարհային ժառանգության ցուցակը չի դադարում համալրվել նոր հուշարձաններով ու տեսարժան վայրերով' մշակութային լանդշաֆտներ, անդրսահմանային վայրեր, ստորջրյա ու ափամերձ ժառանգություն, անտառներ, ճարտարապետական, հնագիտական և քաղաքաշինական հուշարձաններ և այլն:
Գրիգորյան Ժորա