Ըստ արաբական որոշ լրատվամիջոցների տարածած տեղեկության' սպանվել է Սադամ Հուսեյնի նախկին զինակիցներից Իզա ադ-Դուրին, ով սպանվել է իրաքյան կառավարական ուժերի դեմ պայքարում Սալահ ադ-Դին նահանգում:
Նա համարվում էր Նակշբանդիական բանակի հրամանատարը, որն օգնեց իսլամականներին նվաճել Մոսուլն ու լայնածաված տարածքներ Իրաքում:
Եթե այդ տեղեկությունները ճիշտ լինեն, ապա նակշբանդիները կորցնում են մի այնպիսի առաջնորդի, ով Սադամ Սուսեյնի ժամանակ ու նրանից հետո կարողացավ ամրապնդել նակշբանդիների դիրքերն ու ապահովել սուննիական ընդվզումների արդյունավետությունը հետսադամյան ժամանակաշրջանում....
Սարգիս Գրիգորյան