Չեմ կարող չարձանագրել, թե ինչ լուրջ են այս տարի մոտեցել Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների կազմակերպմանը ու եթե սկզբում նկատվում էլ էին ինչ որ անհարթություններ, ապա հիմա պարզապես մարդու շունչ է կտրում, երբ տեսնում է թե ինչ մասշտաբային աշխատանքներ են տարվում ամբողջ աշխարհով մեկ։ Ընդ որում, որ առավել տպավորիչ է դարձնում այս ամենը՝ ակնհայտ է, որ աշխարհի տարբեր կետերում կազմակերխվող իրադարձությունները սպոնտան չեն ու շատ լավ մշակված ու պլանավորված են և ստեղծում են էսկալացվող էֆֆեկտ՝ միջազգային հանրության ուշադրության գրավման հարցում։
Հերթական խոշոր միջոցառումները տեղ են գտել Ռուսաստանում։ Երեկվանից սկսած, Մոսկվայի կենտրոնում 198 բիլբորդներ են տեղադրվելու՝ Ցեղասպանության 100-ամյակի խորհրդանիշով ու կարգախոսով, ինչպես նաև ցուցադրվելու է «Կյանք, որը մենք չենք ապրել» վավերագրական ֆիլմը՝ ռուսական հեռուստաընկերություններով և հրատարակվելու է Մարկ Արենի «Էվրար Վիլլա» ձեռագիրը, որը պատմում է Կոմիտաս վարդապետի վերջին օրերի մասին։
Ու սա դեռ վերջը չէ, միայն սկիզբն է ու սկիզբն է ոչ միայն այս տարվա միջոցառումների կոնտեքստում, այլ նաև առաջիկա տարիների համար էլ։ Տա Աստված, որ ամեն տարի Հայաստանն ու հայությունը նման պրոֆեսիոնալ ու կուռ մոտեցում ցուցաբերի այս հարցին։
Արմեն Հովսեփյան