Մահչուփյանի մոտ արյունը ավելի ուժեղ գտնվեց, քան ' անձնական շահը: Միշտ այդ մարդու նկատմամբ վատ եմ տրամադրված եղել իր թուրքամետ հայացքների և պահվածքի համար : Նա, լինելով հայ, պաշտոն էր ստացել Էրդողանի կողմից, որովհետև իդեալական կերպար էր աշխարհի աչքերին թոզ փչելու համար, իբր տեսեք, մենք այնքան հանդուրժող և ժողովրդավարական արժեքների կրող ենք, որ հայը բարձ պաշտոն է ստացել: Մահչուփյանի քստմնելի պահվածքը մի անգամ չէ, որ հայության զայրույթն է առաջացրել, նա մեկ անգամ չէ, որ հայտարարել է իրեն ավելի շատ օսմանցի, քան'հայ համարելու մասին:

 

Ինչքան էլ տարօրինակ է, բայց անգամ Մահչուփյանի նման շուռ տված հայի մոտ անսպասելի արյունը խոսեց. Ազգային արժանապատվությունը ավելի վեր դասեց, քան'ողջ կյանքում իրեն առաջնորդած մորթապաշտությունը: Անհնար է նրան կեղծավորության, կամ կեղտոտ խաղի մեջ մեղադրել, որովհետև Հայերի ցեղասպանություն տերմինը օգտագործելով, այդ մարդը, ոչ միայն պաշտոնը կարող էր կորցնել, այլ ' անգամ ազատությունը և կյանքը: Անկեղծ հակասական զգացումներ ունեմ Մահչուփյանի հանդեպ:

 

 

Տիգրան Մկրտչյան