Ոստիկանության համակարգի հարգելի′ աշխատակիցներ,
հարգելի′ վետերան ոստիկաններ,
սրտանց շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի՝ Ոստիկանության օրվա առթիվ:
Ամեն տարի այս օրը մեզանից յուրաքանչյուրի համար ևս մեկ առիթ է' գնահատելու ձեր կատարած աշխատանքն ու արժևորելու ձեռքբերումները:
Ձեր անուրանալի ավանդն ունենալով մեր պետականության կայացման գործում' դուք այսօր էլ շարունակում եք նվիրումով ծառայել մեր հայրենիքին ու ժողովրդին:

 


Որպես Երևանի քաղաքապետ՝ վստահորեն կարող եմ ասել, որ ձեր նվիրված աշխատանքի շնորհիվ է նաև, որ Երևանն այսօր աշխարհի ամենաանվտանգ քաղաքներից մեկն է համարվում և, համոզված եղեք, որ մենք բոլորս, ողջ հանրությունը, գնահատում ենք դա:
Կրկին շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ բարի ծառայություն, քաջառողջություն, մասնագիտական նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ եմ մաղթում բոլորիդ։

 

 

Տարոն Մարգարյան