Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման առաջին արարողությունը տեղի է ունեցել 1919թ. ապրիլի 24-ին՝ Կ. Պոլսի Բերա թաղամասի Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցում: Մեկ տարի անց, նույն օրը, Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայի հայերն են հարգել Մեծ եղեռնի զոհերի հիշատակը:

 

1926 թվականից Խորհրդային Հայաստանում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցուն արգելվեց Մեծ Եղեռնի օրը պատարագ մատուցել եւ որեւէ կերպ հիշատակել այդ իրադարձությունը: