Ինչպես գիտենք, մինչև հիմա միջազգային մի շարք պայմանագրերով նախատեսված հարկային, մաքսային և այլ պարտադիր վճարների արտոնությունից օգտվելու համար անձը ստիպված էր շփվել երեք պետական մարմիններ հետ, այդպիսով ժամանակ ծախսել:


Այսօր տեղի ունեցած կառավարության նիստում որոշում է կայացվել ներդնել մեկ պատուհանի սկզբունքը: Դրա հետևանքով կկրճատվեն փաստաթղթերի կրկնակի ներկայացումը, ժամկետը, ավելորդ վարչարարությունը, ինչպես նաև կստեղծվի տեղեկանքների ձեռք բերման առցանց հնարավորություն: Հովիկ Աբրահամյանն այս որոշումը կարևորել է' շեշտելով ավելորդ վարչարարության կրճատման փաստը:

 

 

Արմեն Վարդանյան