Ծուռը նստենք, դուզը խոսանք: Մի պահ պատկերացնենք, որ ԱՄՆ-Ն, ողջ Եվրոպան, Չինաստանը, Ռուսաստանը'ողջ աշխարհը, ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն են տարածել, օրենքի մակարդակի վրա : Է հետո? Մեջն ինչ կա? Եթե մեզանից շատերը կարծում են, որ դրանից հետո թուրքերը, գլուխը կախ վերադարձնելու են Արևմտյան Հայաստանի տարածքները, չարաչար սխալվում են : Կամ, ոմանց թվում է ,որ աշխարհի հզորները ռազմական, քաղաքական, կամ տնտեսական հարկադրանք են կիրառելու թուրքական պետության նկատմամբ, Կրկին չարաչար սխալվում են : Ոչ ոք դատապարտումից ու ճանաչելու կոչից այն կողմ չի անցնելու. Ոչ ոք մեզ համար կռիվ չի տալու: Իրենց հերթին թուրքերը նույնպես չեն պատրաստվում ուղակի զիջել այն ինչ ձեռք են բերել դարերով: Մարդիկ, եթե կարելի է այդպես կոչել թուրքերին, Ալթայից եկել հասել են այստեղ, կռվել են դարեր շարունակ, կոտորել են միլիոնավոր բնիկների, որ կենսական տարածքներ ձեռք բերեն, որ պետության տեր լինեն և հաստատ այդ ամենը դատապարտելով հետ չեն տա, առավել ևս, որ վերադարձնել նշանակում է կորցնել կենսական տարածքներ և գրեթե կործանվել: Մեր ելքն է հզորանալ տնտեսապես, ռազմական առումով, շատանալ քանակապես, լինել միասնական և արյունով կորցրածը, արյունով վերադարձնել: Հ. Գ. Կներեք անկեղծության համար :

 

 

Տիգրան Մկրտչյան