Փաստորեն Սիսիան-Գորիս ավտոճանապարհի վերանորոգման աշխատանքները մոտ ապագայում կսկսվեն:
Այս հարցը վերջին շրջանում շատ էր հանդիպում լրահոսում և չէր դադարում լինել լրագրողների ուշադրության կենտրոնում:


Բանը նրանում է, որ ճանապարհի, մեղմ ասած, անմխիթար վիճակն անհանգստություն է պատճառում քաղաքացիներին, քանի որ դրա «հաղթահարումը» բավականին բարդ գործընթաց է իրենից ներկայացնում: Ամեն անգամ Սիսիան-Գորիս ճանապարհով անցնելիս քաղաքացիները «հիշում են» տրանսպորտի նախարարությանը:


Այսօր կառավարության նիստում քննարկվել է նաև այս հարցը: Մասնավորապես' որոշում է կայացվել հատկացնել է մոտավորապես 53 մլն դրամ գումար ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը: Գործադիրի ղեկավարը հավելել է, որ կառավրությունը կտրամադրի անհրաժեշտ գումար, եթե ընթացքում առաջանան լրացուցիչ ծախսեր:


Սիսիան-Գորիս ավտոճանապարհը թերևս միակը չէ, որ պետք է լինի ուշադրության կենտրոնում, սակայն գոնե այս հատվածի վերանորգման աշխատանքները պետք է դիտել որպես առաջնային անհրաժեշտություն:
Ամեն դեպքում լավ է, որ հարցին անդրադարձել են ավելի բարձր գերատեսչություններ և ճանապարհի խնդիրը գտնվում է նրանց ուշադրության կենտրոնում: Հույս ունենանք, որ հարցը շուտափույթ լուծում կստանա:

 

 

Կարեն Մկոյան