Այսպիսով, Եվրախորհրդարանում երեկ ընդունվեց բանաձև, որով ապրիլի 24-ը հռչակվեց հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր ԵՄ-ում։ Հատկանշական է, որ ընդունված բանաձևում կա կետ, որը պահանջում է Թուրքիայից, որպեսզի Թուրքիան բացի հայ-թուրքական սահմանը, որը միակողմանիորեն փակել էր դեռ 1993 թվականին։


Որքան էլ սա հաճելի լինի մեր լսարանը համար, պետք է հասկանալ, որ մեծ հաշվով, սա բացի սիմվոլիզմից, ոչ մի նշանակություն չունի ո՛չ մեր համար, ոչ էլ անգամ Ցեղասպանության ճանաչման հարցի կոնտեքստում։ Այս պրոցեսսը ուղղակի շարունակությունն է այն զարգացումների, որոնք հիմա ընթանում են եվրոպայում ու որքան էլ տարօրինակ հնչի, սա պետք է դիտարկել մուլտիկուլտուրալիզմի անկաման ու մահմեդական աշխարհից ավելի մեկուսացման կոնտեքստում։


Եվրոպան հետևողականորեն կտրում է իր կապերը մահմեդական մերձավոր աարևելյան երկրների հետ, քանի որ դրան հետ մտերմիկ հարաբերությունները սկսել են քաղաքակրթական վտանգ ներկայացնել Եվրոպայի համար և դրա ամենացայտուն արտահայտումներից մեկը այդ թվում նաև Թուրքիայից միլլիոնավոր միգրանցտերի առկայությունը ԵՄ-ում։ Ու հիմա, այդ թվում նաև այսպիսի բանաձևերի ու տարատեսակ Շարլի Հեբդոների միջոցով, եվրոպան միանգամից մի քանի նապաստակ է խփում. նախ՝ դիտավորյալ փչացնում է հարաբերությունները այդ երկրների հետ ու վանում նրանց իրենից, հետո էլ ստեղծում է իր լսարանի համար միանգամայն անհանդուրժելի կերպար՝ թուրքերի և առահասարակ մահմեդականների հանդեպ։


Ինչ վերաբերում է մեզ, ապա ինչո՞ւ ոչ, դա մեր շահերին ոչ մի կերպ չի հակասում, հատկապես, եթե հաշվի առնենք, որ Թուրքիայի հետ հաշտեցման եզրը՝ ի դեմս ԵՄ-ի իրեն վաղուց սպառել է ու ոնց թուրքերը մեզ թշնամի էին, այնպես էլ շարունակում են մնալ, իսկ ինչպես հայտնի է, որքան վատ ու դժվար լինի մեր թշնամու համար, այնքան լավ մեզ և եթե դրա համար օգտագործում են նաև ՑԵղասպանության հիմնախնդիրը՝ դնելով այն շեշտադրումները, որոնք մենք ենք ուզում, ուրեմն ավելի լավ, դա միայն ավելի է լեգիտիմացնում մեր դիրքորոշումը։

 

 

Գուրգեն Վարոսյան