Նորաձև և ժամանակակից տատիկների տարին շարունակվում է: Վերջերս Celine գովազդային ընկերությունը 80-ամյա մասնակից ուներ, իսկ 71-ամյա Ջոնի Միտչելը դարձավ YSL գովազդային ընկերության դեմքը: Այժմ հերթը 86-ամյա Բադդի Ուինքլինն է, ով դարձել է համացանցի աստղը: Այս տատիկը նվաճում է մոդելային բիզնեսը. նա մասնակցել է DimePiece բրենդի լողազգեստների նոր հավաքածուի նկարահանումներին: Տարիքը չի խանգարում այս կնոջը հաճույք ստանալ կյանքից, իսկ նրա Instagram-ի էջը 700 000 հետևող ունի: