Իրականում, որքան էլ ցավալի լինի, ստացվում է, որ աշխարհում կան մարդիկ և «ավելի պակաս մարդիկ»:


Տեսե՛ք, Լիբիայից փախստականներ տեղափոխող նավի խորտակման հետևանքով զոհված 400 մարդիկ, ըստ էության, «ավելի պակաս մարդիկ» են համարվում, քան գերմանական կործանված ինքնաթիռի 150 ուղևորները, քանի որ միջազգային լրատվամիջոցներն առաջին դեպքի մասին զուտ հպանցիկ մի անդրադարձ արեցին, իսկ երկրորդի վերաբերյալ մի քանի օր շարունակ մանրամասն ռեպորտաժներ էին տարածվում:


Դե, ի՞նչ կարիք կա մանրամասնելու 400 «ավելի պակաս մարդու» մահվան հանգամանքները և պատճառները, չէ, որ նրանք հպարտ Եվրոպայի կամ ԱՄՆ-ի քաղաքացիներ չեն, այլ ինչ-որ փախստական արաբներ կամ բերբերներ. հապա մեկ էլ ու հանկարծ պարզվի, որ նրանցից շատերը ժամանակին Լիբիայում ամենևին «ավելի պակաս մարդիկ» չէին՝ այն էլ բռնապետ Կադդաֆիի դիվական իշխանության տարիներին, որի գլխին «ժողովրդավարական» ավիառումբերի տարափ էին թափում:

 

 

Վարդան Ոսկանյան