Այ քեզ նորությո՜ւն։ Պարզվում է ապրիլի 18-ին կայանալու է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստը, որում պետք է քննարկվի ՀԷՑ-ին տուգանելու հարցը, քանի որ վերջինս բնակչությունից գանձված էլեկտրաէներչգիայի վարձավճարների գումրի մի մասը չի մուտքագրել ամբողջությամբ այն հաշիվներին, որոնց պետք է մուտքագրել, այլ տնօրինել է իր հայեցողությամբ և մի մասը այդ փողի նստել է այլ հաշիվների վրա, որոնք հասկանալի է, որ թափանցիկ չեն ու չեն կարող վերահսկվել պետության կողմից։
Հետո էլ զարմանում ենք, թե ինչպես է ստացվում, որ ՀԷՑ-ը վնասով է աշխատում։ Իբր։ Ոչ մի վնասով էլ չի աշխատում։ Ի վերջո, անհնար է վնասով աշխատել, եթե քո տրամադրած ծառայության գինը մի քանի անգամ ավելի բարձր է, քան դրա միջին ինքնարժեքը ու որպեսզի ցույց տան, որ վնասով են աշխատում, դիմում են հենց այսպիսի մախինացիաների. այլ բանկային հաշիվներ են բացում, որոնց մուտքն ու ելքը վերահսկելը դժվար է, եթե չասենք անհնար է, իսկ պետությանը ցույց են տալիս այն հատուկ հաշիվների հաշվեկշիռը, որոնք վերահսկելի են ու արդյունքում պարզվում է, որ «վնասով» են աշխատում։
Ինչ խոսք, հղփացել են ՀԷՑ-ում և այն էլ ինչպես։ Ասեմ ավելին, այն ինչ Հայաստանում անում է ռուսական կապիտալը, դժվար է որակել այլ կերպ, քան բեսպրեդել ու այս հարցին հնարավոր է լուծում տալ և դա անել առանց հիստերիկաների ու անտեղի ցնցումների։ Հարցը կարելի է բարձրագույն մակարդակով բարձրացնել Ռուսաստանի իշխանությունների առջև, որպեսզի Պուտինը սկսի նաև ռուսական օլիգարխների սանձերից քաշել, որովհետև կարծում եմ, որ Պուտինն էլ է հասկանում, որ իր երկրի շահերին ու իմիջին ոչ մի Արևմուտք, ոչ մի 5-րդ շարասյուն այդքան չի վնասում ու չի էլ կարող վնասել, որքան դա անում են յուրային փողապաշտ կապիտալիստները։ Ու եթե Ռուսաստանի իշխանությունները քաշեն դրանց սանձերը, ապա այո, կզրկեն նրանց գերշահույթներից, բայց որ առավել կարևոր է իրենց համար, կհասնեն դրական այնպիսի արդյունքի, որի համար պետք է միլիոնավոր դոլարներ ծախսեին՝ հումանիտար քաղաքականության միջոցող նույն արդյունքին հասնելու համար։
Գեղամ Ասլամազյան