Եվրախորհրդարանի կողմից մի քանի ժամ առաջ ընդունած բանաձևը ապրիլի 24-ը Եվրամիության երկրներում ճանաչեց որպես Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օր...Ընդունված բանաձևի 4-րդ կետում Եվրախորհրդարանը ՊԱՀԱՆՋՈՒՄ է Թուրքիայից բացել հայ-թուրքական սահմանը՝առանց ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԻ...Հիշեցնեմ,որ հայ-թուրքական սահմանը անկարայի կողմից ՄԻԱԿՈՂՄԱՆԻ փակվել է 1993 թ.աշնանը՝Բաքվի ՊԱՏՎԵՐՈՎ...

 


Հ.Գ.Թուրքիայի ԱԳՆ-ն արդեն "պատասխանել" է Եվրախորհրդարանին՝հորդորելով վերջինիս ՉԿԵՂԾԵԼ Թուրքիայի ԱՆԱՂԱՐՏ պատմությունը...Բարբարոս թուրքերը եվրոպացիներին հիշեցրել են,թե վերջիներս ի՛նչ հանցագործություններ են գործել Առաջին և Երկրորդ աշխարհամարտերում...Սակայն թուրքերը չգիտես ինչու ԲՈԼՈՐ եվրոպացիներին են մեղադրել՝մոռանալով տարանջատել պատերազմը սանձազերծողներին զոհերից...Ինչպես "մոռանում" են նշել,որ մեղավորները շատ ԽԻՍՏ պատժվել են և ընդունելով իրենց մեղքը ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ են խնդրել....Ի տարբերություն ՈՄԱՆՑ...

 

Այսօր ընդունված բանաձևի 4-րդ կետը արդեն ՀԻՍՏԵՐԻԱ է առաջացրել Բաքվում...Ըստ սև և սպիտակ ոչխարների,այս ԿԵՏԸ ՎՏԱՆԳ է ներկայացնում Ադրբեջանի պետականությանը....Բաքվեցի "անկախ" վերլուծաբանները հորդորում են սեփական ԱԳՆ-ին հայտարարությամբ հանդես գալ և պաշտպանել Ադրբեջանի և Թուրքիայի շահերը...Թուրք-ազերիական վայնասունը վաղը ավելի կբարձրանա...Այս ամենը քիչ էր,Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Ռ.Սեկուտան լրագրողների հարցերին պատասխանելիս հայտնել է,որ ԿԱՐՈՂ է ԱՄՆ-ն չմասնակցի Գալիպոլիի ճակատամարտի 100 ամյակին նվիրված տոնակարատություններին...Սա կլինի ևս մեկ ՀԱՐՎԱԾ Թուրքական ժխտողականության և կեղծարարության ԴԵՄ...

 

 

Գագիկ Համբարյան