Թուրքական մամուլը հեղեղվել է Եվրախորհրդարանի կողմից ընդունված բանաձևի մասին լուրով:Մասնավորապես թուրքալեզու Radikal-ը գրում է՝ Եվրախորհրդարանն ընդունեց բանաձև Թուրքիայում 1915թ-ին Հայերի ցեղասպանության մասին,որով կոչ է արվում Թուրքիային ճանաչել և ընդունել ցեղասպանությունը Հայերի նկատմամաբ:Բանաձևը կազմաված է 8 կետից:
1.1,5 միլիոն անմեղ հայեր Օսմանյան կայսրությունում ենթարկվել են սպանդի,որը հենց ցեղասպանություն է:

 


2.Թուրքիան, ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ,պետք է բացի իր արխիվները և առրեսվի իր անցյալի հետ:
3. նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և վարչապետ Դավութօղլուին հանդես գան հայտարարությամբ,որով կցավակցեն օսմանյան կայսրությունում հայերի նկատմամաբ կատարվածի համար:
4.Թուրքիայի և Հայաստանի միջև ստորագրված արձանագրություններին կյանքի կոչելուն ուղղված քայլեր ձեռնարկել:

 


5.Թուրքիան պետք է հարգի միջազգային իրավական պարտավորությունները, որոնք վերաբերում են մշակութային ժառանգության պաշտպանությանը, իսկ անցյալ դարի ոչնչացված կամ ավերված մշակութային ժառանգությունը գույքագրի:
6.Թուրքիան պետք աջակցություն ցուցաբերի քաղաքացիական հասարակական կազմակերպությունների նախաձեռնություններին,որոնք փորձում են կարգավորել Հայաստանի հետ հարաբերությունները:
7.Հետագայում կանխարգելի մարդկության դեմ կատարվող հանցագործությունները:
8.Հարգի Ցեղասպանության միջազգային հիշատակման օրը,որն ընդունել է Եվրոպայի խորհուրդը:

 

 

 


Կիլիկիա Հայաստան