Պարզվում է՝ չկա ավելի դյուրին ու պարզ բան, քան սիրելի տղամարդուն հաճույք պատճառելը: Տղամարդիկ, ի տարբերություն կանանց, այդքան էլ պահանջկոտ ու քմահաճ չեն իրենց ցանկությունների մեջ: Սիրելի կանայք և աղջիկներ, եթե դուք ցանկանում եք հաճույք պատճառել ձեր սիրելիին, ապա բավական է միայն կարողանաք պարզապես ուրախացնել նրան: Ահա մի քանի շատ պարզ հնարքներ, որոնք կօգնեն ձեզ այդ հարցում.
Ինչպե՞ս հաճույք պատճառել ձեր տղամարդուն
Կերակրե՛ք նրան սիրով
Կերակուրը պատրաստելիս հոգի ներդրեք, թեկուզև այն աչքի համար այդքան էլ գեղեցիկ չլինի' իր փոքրիկ թերություններով: Շատերը սիրում են իրենց ուշադրությունը կենտրոնացնել միայն բաղադրատոմսի վրա, որպեսզի ամեն ինչ իդեալական ստացվի' մոռանալով դրա հետ մեկտեղ պատրաստել զգացմունքով: Այո՛, սա մի փոքր անհեթեթ է հնչում, բայց որքան էլ, որ տարօրինակ է, տղամարդիկ դա շատ լավ են զգում: Կնոջ ձեռքով պարտաստած ճաշատեսակը, եթե, իհարկե, այն համեմված է սիրով, հանգստացնում է տղամարդուն (հատկապես ծանր աշխատանքային օրվանից հետո) և թույլ է տալիս նրան սիրված զգալ:
Շարունակությունը՝ այստեղ