Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ունենք՝ աշխարհը չունի։ Հանրության շահերի ցանկացած ոտնահարում, սակագնի ցանկացած բարձրացում օրհնվում ու պաշտպանվում է ՀԾԿՀ-ի կողմից, իսկ ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանի վերջին հարցազրույցը կարդալուց հետո, ես սկսեցի կասկածել, որ նա նաև Հայաստանի Էլեկտրական Ցանցեր ընկերության մարկետինգի բաժնի պետն էր, նենց էր մեղմիկ դոշ տալիս հոսանքը 6 դրամով թանկացնելու համար։
Հլա տեսեք թե էս հանճարը ինչ ա բրնձել.
«Դոլար-դրամի փոխարժեքի այս կտրուկ տատանումը խնդիրներ է առաջացրել համակարգում, եւ նախորդ տարվա նոյեմբերից մեծ վնասներով են աշխատում ընկերությունները' ոչ միայն ՀԷՑ-ը, այլ նաեւ ջերմային կայանները, ատոմակայանը»՚։
Վույ, քոռանամ ես... քանի կար, ինչ քննադատություն լիներ, հայտարարում էին, որ թուրքը տեսնում՝ ուրախանում ա, հիմա էլ դոլարի փոխարժեքի տատանումն են մատի փաթաթան սարքել... Պարոնյաք Նազարյանն ու ՀԾԿՀ-ի այլ անդամները լավ կանեն զբաղվեն նրանով, ինչի համար իրանք նշանակվել են այդ պաշտոններին՝ հանրային շահերի պաշտպանությամբ, այլ ոչ թե Գազպրոմի ու ՌԱՕ ԵԷՍ-ի մարկետինգով ու փաստաբանությամբ։
Արմեն Հովսեփյան