Ամերիկյան Forbes պարբերականը ներկայացրել է երկարակեցության 14 գաղտնիք, որը խորհուրդ են տալիս մեր մոլորակի ամենատարից մարդիկ: Բժիշկները գիտեն, թե ինչպես պետք է ապրել մինչև 85 տարեկան. պետք է վարել առողջ ապրելակերպ, սակայն ինչպես ապրել դրանից ավելի, դեռ մնում է բժշկական առեղծված: Forbes-ն այդ մասին հարցում է անցկացրել նրանց մոտ, որոնք ավելի քան 100 տարեկան են՝ իմանալու համար նրանց երկարակեցության գաղտնիքը:
Կերեք հացահատիկային մշակաբույսեր, բանջարեղեն և ձուկ
100 տարին բոլորած առողջ մարդիկ ամենաշատն ապրում են Ճապոնիայում՝ Օկինավա կղզում: Ինչո՞ւ հենց այստեղ: Հնարավոր է՝ նրանց երկարակեցության գաղտնիքը պետք է փնտրել սննդի մեջ: Օկինավայում մարդիկ շատ են սնվում մշակաբույսերով, բանջարեղենով, ձկներով և փոխարենը քիչ են օգտագործում ձու, միս և կաթնամթերք: Ամերիկացի Դեյզի Մաքֆադենը, ով նոյեմբերին կդառնա 101 տարեկան, նախաճաշին կանոնավորապես օգտագործում է վարսակի փաթիլներ և մրգեր, ճաշին՝ հավի մսով աղցան կամ ձուկ, իսկ ընթրիքին՝ բանջարեղեն՝ ոչ յուղալի մսով:
Շարունակությունը՝ այստեղ