Համոզվա՞ծ եք, որ Հայաստանը կարող է Սինգապուրի պես թռիչք կատարել... Այդ դեպքում փորձեք լուծել այս խնդիրը, որն առաջարկվել է ՏԱՍՆՉՈՐՍ տարեկան աշակերտներին՝ Սինգապուրում անցկացված դպրոցական օլիմպիադայում...
Ալբերտը եւ Բեռնարդը նոր են ծանոթացել գեղեցկուհի Շերիլի հետ եւ ցանկանում են իմանալ նրա ծննդյան օրը: Շերիլը նրանց համար գրում է 10 տարբերակ՝
Մայիսի 15, Մայիսի 16, Մայիսի 19
Հունիսի 17, Հունիսի 18
Հուլիսի 14, Հուլիսի 16
Օգոստոսի 14, Օգոստոսի 15, Օգոստոսի 17
Հետո Շերիլը առանձին առանձին մոտենում է երկուսին՝ Ալբերտին ասում է միայն ամիսը, իսկ Բեռնարտին՝ միայն ամսաթիվը, այսինքն՝ թիվը:
Ալբերտն ասում է՝ ՙԵս չգիտեմ, թե երբ է ծնվել Շերիլը, բայց գիտեմ, որ Բեռնարդն էլ չգիտի՚:
Լսելով դա, Բեռնարդն ասում է՝ ՙՍկզբից ես էլ չգիտեի, բայց Ալբերտի ասածից հետո հիմա արդեն գիտեմ՚:
Ալբերտն արձագանքում է՝ ՙՈւրեմն հիմա արդեն ես էլ գիտեմ, թե երբ է ծնվել Շերիլը՚:
Իսկ դուք կռահեցի՞ք, թե երբ է ծնվել Շերիլը: Այս խնդիրը լայն տարածում է ստացել համացանցում եւ հիմա դրա վրա մարդիկ գլուխ են կոտրում աշխարհի տարբեր ծայրերում: Ի դեպ՝ առաջարկում եմ Հայաստանի կրթության եւ գիտության նախարարին օգտագործել այս խնդիրը նաեւ Հայաստանում անցկացվող օլիմպիադաներում: Եթե մեր երեխաները կարողանան լուծել՝ ուրեմն հաստատ Սինգապուր կդառնանք...
Արմեն Դուլյան