Երկու օր առաջ զանգեց ընկերուհիս: Ասաց որ շտապ տաքսի նստեմ և գամ Մարիոթ: Նստեցի, գնացի, զանգում եմ ընկերուհուս, ասում է թե բա արի հետևի մուտքի մոտ: Գնացի արագ, և ներս մտա: Հարգելի պատճառներից ելնելով չեմ ասի թե ինչ աշխատանքային դիրք ունի ընկերուհիս: Մի խոսքով ներս մտնելով տեսա անվտանգության աշխատակիցների մեծ բազմությում, խառնված մատուցողներ, որոնցից մեկը մտածում էր թե ինչպես գտնի Քարդաշյանի փոքրիկի'Վեսթի համար մասուրի չիրի ֆրեշ: Ի վերջո չգտնելով այն Քարդաշյանին տեղեկացրեցին որ մատուցելու են մասուրի հասարակ բնական հյութ: Սպասեցի ետնամուտքի ճաշարանի մոտ, մեկ էլ նա.... չեք կարող պատկերացնել թե ինչպես էի հուզվել.. կարծես աշխարհը իմն էր... մի կերպ մոտեցա իրեն,,,,անվտանգության աշխատակիցները ընդունելով իմ աղջիկ լինելու փաստը թողեցին մոտիկ'հասկանալով որ վտանգ չեմ ներկայացնում ինձնից,

 

 

Մոտեցա,հուզված սկսեցի դրական խոսքեր ասել իրեն.. չգիտեմ...հնարավոր է սա ֆանտաստիկա է... հնարավոր է որ պատահականություն, բայց Քիմը հանեց իր ձեռքից փոքրիկ թևնոց, և նվիրեց այն ինձ... : Ես ապշած էի պարզապես... նախ իր արած նվերի համար, և երկրորդ' այդքան մեծ հարստություն ունեցող աղջիկը կրում էր իր հարստության հետ համեմատ հասարակ թևնոց... : Անկախ նրանից, թե ինչ կասեն մարդիկ իր մասին, ես նրան շատ սիրեցի,.... ԽՆԴՐՈՒՄ ԵՄ ԿՐԿԻՆ ՎԵՐԱԴԱՐՁԻՐ ՀԱՅԱՍՏԱՆ....

 

 

 

Մառա Այդինյան