Յուրաքանչյուրի մոտ էլ երբեմն ցանկություն է առաջանում թողնել ամեն ինչ և այնպիսի տեղ մեկնել, որտեղ մենակ կլինի: Եթե դուք սիրում եք հարմարավետ հանգիստ, ապա այս փոքրիկ կղզու վրա գտնվող տունը ձեզ հաստատ դուր կգա (Մեծ Բրիտանիա, Նյուքվեյ): Կղզում կարելի է հայտնվել կախովի կամրջի միջոցով: Կղզու վրա գտնվող տունը կարելի է վարձել ամբողջ ամռան համար: Այստեղ ձեր մեկուսի հանգիստն ապահովված է: