Ջերմոցային տնտեսությունների խթանման նպատակով կառավարությունը որոշել է ջերմոցային կոնստրուկցիաների, տնկանյութի և այլ միջոցների ներմուծումն ու իրացումն ազատել ավելացված արժեքի հարկից։ Դրա շնորհիվ Հայաստանում մեծ թափ է առել նոր, ժամանակակից սարքավորումներով հագեցած ջերմոցային տնտեսությունների ստեղծումը, որը զարգանալու մեծ ներուժ ունի:
Պետությունը շարունակում եւ ավելացնում է գյուղատնտեսության սուբսիդավորումը
Կառավարության ծրագրով մոտ 290 մլն դրամով կամ 35 տոկոսով կավելացնի գյուղատնտեսությանը տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումը, այս նպատակով հատկացվող ընդհանուր գումարը հասցնելով 1 մլրդ 163 մլն դրամի: Նախորդ տարվա տարբերակված 4 և 6 տոկոսի փոխարեն, երկրի բոլոր համայնքներում վարկերի տոկոսադրույքները կսուբսիդավորվեն 6 տոկոսով:
Այսինքն, 14 տոկոսով բանկերից վարկ ձեռք բերող բոլոր գյուղացիների համար տոկոսադրույքը կլինի 8 տոկոս: Պետությունը շարունակելու է նաեւ գյուղացիական տնտեսություններին պարարտանյութերի, դիզվառելիքի գների սուբսիդավորումը եւ լավելացնի այդ նպատակով հատկացվող միջոցները:
Անի Սանոսյան