Եթե հավատանք «Հայկական ժամանակ»-ին, ապա առաջիկա տասնօրյակում մեզ խիստ տհաճ անակնկալ է սպասվում՝ Հայաստանի էլեկտրական ցանցերից և Հանրծային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից։ Ըստ թերթի տեղեկություններին, արդեն առաջիկա օրերին ՀԷՑ-ը դիմելու է հանձնաժողով՝ էլեկտրաէներգիայի սակագինը 6 դրամով թանկացնելու համար, ինչի համար հոսանքի գինը գիշերային ու ցերեկային ժամերին կդառնան համապատասխանաբար 38 և 48 դրամ։
Փորձը ցույց է տալիս, որ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից՝ նման զարգացումների դեպքում ոչ մի լավ բան սպասել պետք չէ ու դեռ մի բան էլ պետք է ուրախ ինենք, որ իրենց նախաձեռնությամբ չթույլատրեն ասենք ոչ թե 6, այլ 10 դրամով թանկացում իրականացնել։
Մյուս կողմից, իրոք արդեն զզվացնում է ՀԷՑ-ը և դրա ռուս սեփականատերերը։ Որքան էլ գազը և այլ էներգակիրները թակացած լինեն, դրանք այնքան չեն թանկացել, իսկ էլեկտրաէներգիա արտադրելու այլ ռեսուրսները այդքան չեն նվազել, որ ընդամենը 2-3 տարում էլեկտրաէիներգիայի սակագինը թանկանար 2 անգամ։ Այո. Հրազդանն ՋԷԿ-ի արտադրած էլեկտրաէներգիայի ինքնարժեքը բարձր է (լսել եմ՝ 40 դրամի կարգի), բայց ատոմակայանինն էլ հո էժա՞ն է՝ 11-12 դրամ, Հրազդան-Սևան Կասկադինը գրոշե՞ր են (4-5) դրամ, մասնավոր ՀԷԿ-երինն էլ հաստատ շատ ավելի թանկ չեն, քան 20 դրամը։ Ըստ այդմ, ինչպե՞ս է ստացվում, որ առանց այն էլ խիստ բարձր այսօրվա սակագինը չի հերիքում Հայաստանի Էլեկտրական Ցանցերին։
Այնպիսի տպավորություն է, որ Հայսստանում գործող ռուսական կապիտալն անում է ամենը, որ ժողովրդի մոտ առաջացնի այդ ռուսական կապիտալը բռնի ուժով նացիոնալիզացնելու հանրային համատարած պահանջ։
Գոռ Սաղաթելյան