Ապագա մայրիկները կարող են նման հետաքրքիր անակնկալ պատրաստել իրենց և երեխայի հոր համար: Այդ ամենը, մոտավորապես, այսպես է տեղի ունենում. բժիշկը, ով անց է կացնում ուլտրաձայնային հետազոտությունը, երեխայի սեռը նշում է թղթի վրա և տեղավորում ծրարի մեջ: Այդ ծրարը ծնողները տալիս են հրուշակագործներին՝ տորթը համապատասխան գույնի միջուկով թխելու խնդրանքով՝ վարդագույն (եթե աղջիկ է) կամ կապույտ (եթե տղա):