Վերջին շրջանում մեծ Հայ Շառլ Ազնավուրի տված հարցազրույցներում նրա կողմից հնչեցրած ձևակերպումները մեղմ ասած անհասկանալի են: Եթե Իվան Ուրգանտի ծրագրում նրա պատասխաններին ինչ-որ կերպ կարելի էր հումորով վերաբերվել, ապա վերջին օրերին տված հարցազրույցներում նա մեղմ ասած անհասկանալի պատասխաններ է տալիս ցեղասպանության 100 ամյա տարելիցին իր մասնակցությանը առնչվող հարցերին: Ինչ է կատարվում Ազնավուրի հետ?


Ես չեմ կարող քննադատել նրա քայլերը, քանի որ Ազնավուրը ինձ համար հանդիսանում էր և է հայի իրական մարմնավորումը: Ես չեմ ուզում անգամ մտածել, որ նա շատ ու շատ մեր նման սովորական մահկանացուների պես կարող է ինչ-որ բաներից հիասթափություն ապրած լիներ: Ազնավուրը հսկայական ներդրում ունի հայի ճակատագրում: Երկրաշարժից հետո, արցախյան պատերազմի ընթացքում և եղեռնի ճանաչման գործում նրա անփոխարինելի գործունեությունը անժխտելի է: Ես վստահ էի, որ Հռոմի Պապի մատուցած պատարագին նա կլինի հյուրերի առաջին շարքում, բայց ավաղ նա անգամ չէր եկել Վատիկան ու հարցականի տակ է նաև նրա ապրիլի 24-ին Հայաստան գալու հարցը: Ես ուղղակի անզոր եմ այս ամենը ընկալելու...Ազնավուրից ավելի Ազնավուր դառնալ հնարավոր չէ, ու հնարավոր չէ հասկանալ նաև նրա քայլերն ու դրանց տողատակերը...

 

 

Գարիկ Պետրոսյան