Տեղեկություններ կան, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը երեք օր առաջ Շամքիրի զորամաս այցելության շրջանակներում ծեծի է ենթարկել Շամքիրի շրջանի ղեկավար Ալիփաշա Մամեդովին:
Խնդիրը նրանում է, որ զորամասին պատկանող տարածքում կաֆե էր գործում, իսկ Հասանովը պահանջել էր Մամեդովից քանդել այդ օբյեկտը, սակայն վերջինս չէր կատարել կարգադրությունը: Զայրացած Հասանովը մեկ երկու անգամ հարվածել է շրջանի ղեկավարին, վերջինս փախուստի է դիմել:
Սարգիս Ասատրյան