- Իմաստությունը, որ նրանց դժվարությամբ է բացատրվում, նրանց պետք չէ: Իր եզրակացություններով Մենը կիսվեց զրուցակցի հետ: Քանի որ բոլորը կարծում են, որ իրենց դժբախտությունների պատճառը չարկամներն և չար ճակատագիրն է:
Սպասելով, հետևեց արձագանքին, որը հետևեց իսկույն.
- Իսկ դա այդպես չ՞է:
- Իր դժբախտությունները և ճակատագիրը մարդը ստանում է իր առանձնահատկությունների շնորհիվ: Լինելով ուրիշ, նրա դժբախտությունները նույնպես կլինեին այլ:
- Դուք այդպես ե՞ք կարծում:- Կասկածելի ձայնով հարցրեց զրուցակիցը:
Մենը գլխով հաստատեց:
- Այո, մարդը իր դժբախտությունները կրում է իր հետ: Բայց ոչ ոք դա չի հասկանում: Բոլորն հավառակվում են կամ բախտին, կամ նրան, ով շրջապատում է իրեն և կախաղան են հանել, մոռանալով,,որ իր շրջապատողներից մեկ ուրիշը ոչ մի ցավ չգիտի, կամ նրա դժբախտությունները այլ են:
Մենը կանգ առավ մի պահ՝ սպասելով, որ իր խոսքերը ինչ- որ չափով հասկանալի դառնան, այնուհետև շարունակեց՝ ժպտալով.
- Եթե մեկը ուրիշի խնդիր է,ապա մենք նույնպես ինչ -որ մեկի խնդիրն ենք: Բայց վերջին ասածիս ոչ ոք ի վիճակի չէ հավատալ:
Երբ Ամուին փոխանցեցին Մենի այս խոսքերը, նա մի պահ խորհեց և ասաց.
- Իմաստունը իրավացի է, բայց մարդիկ նույնպես ճի շտ են:
- Ինչո՞ւ,- հարցրեցին,- Արդյո՞ք երկու մտքեր, որոնք մեկը մյուսին հակասում են, կարող են միևնույն ժամանակ երկուսն էլ ճիշտ լինել:
- Իրավացի,- հանգիստ ասաց Ամուն,- Խելացի Մենը հարաբերականորեն ճիշտ է մարդկանց վերաբերող մտքով' նրանց խելք պետք չէ, նրանք ապրում են այլ օրենքներով: Քանի որ մարդիկ անկարող են փոխվել, ավելի լավ է նրանք չիմանան ուրիշին: Ինչը և նրանք անում են:
Նաև Մենին հասավ Ամուի մեկնաբանությունը: Իմաստունը ժպտաց և ավարտեց.
- Ամուն նույնպես ճիշտ է: Նա արեց հաջորդ քայլը:
Ալեքսանդր Բելլից
Անրի Մատիսս "Իտալուհին"
Միհրդատ Ռոստոմի Մադաթյան