Քրեական օրենսգրքով էլ մեկից ավել անձանց կողմից կատարած հանցանքը ավելի խիստ է պատժվում, քան մեկ անձի կողմից կատարված հանցանքը: Դրա համար էլ լինում են դեպքեր, երբ մեկ անձն է իր վերցնում հանցանքը, որ պատիժը մեղմ լինի և ոչ բոլորըպատժվեն:

 


Հայով ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան էլ մենակ չէր: Հայերին բնաջնջելով ու տարհանելով շահեց ոչ միայն Թուրքիան:
Պարզից էլ պարզ է, որ համաշխարհային առևտրի առյուծի բաժինը իրականացնող Թուրքիայի հայ առևտրականները, բացի Թուրքիայում ունեցած հարստությունից, Արևմտյան բանկերում էլ ունեցել են ահռելի ծավալների հասնող հարստություն:

 


Չկա մարդը, չկա և պահանջողը: Ոչնչացնելով հայերին, նրանց ունեցվածքը անցավ այն երկրներին, որոնց տարածքում գտնվում էին դրանք:
Երևի դրա համար է, որ միակ մեղավոր ներկայացվում է Թուրքիան, որպեսզի մեղմեն պատիժը, իսկ Թուրքիան էլ չի ուզում ճանաչել, քանի որ չի ուզում միայնակ փոխհատուցել կատարվածի համար:

 

 

Արման Մուշեղյան