Մեզանից քչերն են գոհ իրենց մարմնից, արտաքին տեսքից և միշտ էլ հնարավոր է գտնել աննշան կամ էլ վառ արտահայտված թերություններ, գծեր, որոնք կցանկանայինք չունենալ կամ գոնե փոխել: Իսկ ինչու՞ մենք չենք կարողանում մեզ ընդունել այնպիսին, ինչպիսին կանք:


Շատերս փորձում ենք դուր գալ շրջապատին, և այդ դեպքում, կարծես, արհեստականն ավելի շատ է և անձը զրկվում է «իր մարմինը զգալու զգացողությունից»:


«Ինչպիսի՞ն եմ ես ուրիշների համար». այսպիսի հարց հաճախ ենք տալիս ինքներս մեզ, գուցե ոչ գիտակցորեն, բայց ենթագիտակցորեն' այո: Թերևս, այս որոնումներից, ծնվում են իդեալներ, և յուրաքանչյուրս իր մեջ ստեղծում է իդեալ, կերպար, որին ձգտում է նմանվել կամ պատկերացնում է իրեն այդպիսին: Սակայն եթե տարիները մեր հանդեպ անխնա են և կատարում են իրենց սև գործը, ապա իդեալը զերծ է ժամանակի ճնշումից. այն միշտ գեղեցիկ է և երիտասարդ: Իսկ միգուցե խնդիրը մե՞ր մեջ է, և նախ մենք պետք է սիրենք և ընդունենք մեր արտաքինը: Երևի ավելի ճիշտ է չվազել իդեալների ետևից, և փորձենք գնահատել ու ընդունել ինքներս հենց այսպիսին:


Շարունակությունը՝ այստեղ