Վիտամին C-ն գրեթե ամենաբուժիչ է՝ գրիպի, տարբեր տեսակի շնչառական հիվանդությունների ու մրսածության դեմ և սա դեռ ամենը չէ: Հայտնի է, որ վիտամին C-ն բարձրացնում է դիմադրողականությունը և մենք հաճախ հիշում ենք այն հենց այն ժամանակ, երբ մի թեթև հարբուխ է առաջանում կամ քիթը «փակվում է»:


Եվ որն է ամենահայտնի վիտամին C-ի աղբյուրը: Իհարկե, բոլորը կասեն նարինջը: Սակայն իրականությունը այդպիսին չէ, իրականում նարինջը չէ, որ պարունակում է ամենամեծ վիտամին C-ի պաշարները:


Ձեզ եմ ներկայացնում մրգեր ու բանջարեղեններ, որոնցում վիտամին C-ն ավելի շատ է, քան նարինջի մեջ: Որպեսզի համեմատությունը ճիշտ ու հստակ լինի, ապա նշենք, որ մեկ միջին չափի նարինջը պարունակում է մոտ 70 մգ վիտամին C: Այժմ ներքևում տեսնենք, թե ինչպես կարելի է այդ անհրաժեշտ վիտամինի պաշարը լրացնել այլ մրգերով ու բանջարեղեններով:


Առաջին հայացքից կարմիր կծու պղպեղը չպետք է ունենա վիտամին C, սակայն կարմիր ու կծու պղպեղի կեսը պարունակում մոտ 108 մգ վիտամին C:


Քաղցր կարմիր պղպեղը իր նախորդին էլ գերազանցում է, իսկ համեմատած նարինջի հետ պարունակում է գրեթե 3 անգամ ավելի շատ վիտամին C, դրա քանակությունը հասցնելով 190 մգ-ի:


Բրոկոլին պարունակում 132 մգ վիտամին C: Բացի այն ունի նաև հակաքաղցկեղային հատկություններ:
Բոլորի սիրելի ելակը պարունակում է 91 մգ վիտամին C:


Կաղամբը պարունակում է նույնքան քանակությամբ վիտամին C, որքան նարինջը, գումարած դրան այն ունի հակաբիոտիկ հատկություններ ու օգնում է պայքարել բորբոքումների դեմ:


Ծաղկակաղամբը, որ հայերը հաճախ այսպես ասած «թթու են դնում» պարունակում է մոտ 128 մգ վիտամին C:


Արքայախնձորը կամ անանասը պարունակում է 81 մգ վիտամին C: Բացի այդ այն պարունակում է այնպիսի տարրեր, որոնք օգնում են արագ բարձրացնել օրգանիզմի տոնուսը ու չեզոքացնել հոգնածությունը:


Կիվին պարունակում է 132 մգ վիտամին C:

 

 


Վրեժ Հովսեփյան