Համայն Հայությունը և ամբողջ աշխարհը մեծ հուզմունքով երեկ հետևում է Վատիկանի Սուրբ Պետրոս եկեղեցում հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվաիրված պատարագին և Սուրբ Գրիգոր Նարեկացու Տիեզերական եկեղեցու վարդապետության օծման ծիսակատությանը: Սկսած առաջին րոպեից մինչև վերջին պահը բոլորս հուզված էինք քանզի այս ծիսակարգն իր բնույթով և բովանդակությամբ աննախադեպ էր ու ինքնատիպ: Իսկ Պոնտիֆիկի ելույթը մեծագույն ազդեցություն ունեցավ աշխարհի քրիստոնյաների, և ոչ միայն, ընկալման վրա և անբեկանելիորեն ամրագրեց, որ 1915թ. կատարվածը ցեղասպանություն էր' ուղղված հայի ազգության, էթնոսի, մշակույթի, լեզվի և կրոնի վերացմանը:
Մենք ականատեսն եղանք միայն կատարված հսկայածավալ աշխատանքի արդյունքին' բուն ծիսակատարությանը, մինչդեռ շատերը երևի թէ չգիտեն, թէ ինչպիսի դժավություններ է հաղթահարել Սուրբ Աթոռում ՀՀ Դեսպանատունը, Իտալիայում ՀՀ Դեսպանությունը և իտալահայ համայնքը' այս անզուգական ծիսակատարությունը կյանքի կոչելու համար: Կարելի է միայն պատկերացնել, թէ ինչիպիսի հակազդեցության և դիմադրության ճիգեր են գործադրվել և ինչպիսի նյութական ու մարդկային ռեսուրսներ են ներդրվել Թուրքիայի կողմից' տապալելու համար այս հրաշալի միջոցառումը, բայց ինչպես տեսանք' ապարդյուն:
Մշտապես խուսափելով անձնավորել ցանկացած գործընթաց և կողմնակից լինելով ապավինել կայացած և արդյունավետ գործող ինստիտուտներին, այս անգամ, ցանկանում եմ իմ շնորհակալությունը հայտնել այն անձանց, ովքեր մի քանի տարի շարունակ մեծ ջանքեր գործադրեցին երեկվա պատմական բնույթի միջոցառումը կայացնելու համար:
ԱՊՐԵՔ
Միքայել Մինասյան
Սարգիս Ղազարյան
Վարդան Կարապետյան
Անահիտ Սիրության
Արթուր Ղազինյան