Վատիկանում Թուրքիայի դեսպան Մեհմեդ Փաշացին ապրիլի 12-ին հետ է կանչվել Անկարա Ֆրանցիսկոս պապի այն հայտարարության համար,որով նա նկարագրել էր Հայերի զանգվածային սպանությունները Օսմանյան կայսրությունում՝ այն փաստացի ճանաչելով որպես ցեղասպանություն:
«Այն քայլերը, որոնք կձեռնարկվեն Վատիկանի դեմ,կհրապարակվի խորհրդակցություններից հետո », - հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն լրագրողներին Մոնղոլիայում ապրիլի 13-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
Չավուշօղլուն քննադատել է Հռոմի Ֆրանցիսկոս Պապին խտրականություն դնելու մարդկային ցավերի միջև՝ անտեսելով մահմեդականների և թուրքերի ողբերգությունները Անատոլիայում:
«Ցավոք, պատմությունը դարձել է գործիք քաղաքականության մեջ:Մինչև անգամ կրոնական մարդը, ով պետք է ուղերձ հղի եղբայրության, խաղաղության և հանդուրժողականության ,ով պետք է դեմ կանգնի վերջերս աճող ռասիզմին, խտրականությանը, քսենոֆոբիային՝ զբաղված է պատմությունը խեղաթյուրելով », - ասել է նա:
«Նրա խոսքը վիրավորական է թուրք ժողովրդի և Թուրքիայի համար», Չավուշօղլուն ավելացրել է նաև որ ցեղասպանությունը «իրավական հասկացություն է» և, հետեւաբար, այս բառի օգտագործումը Պապի կողմից «ոչ այլ ինչ է քան զրպարտություն»:
Կիլիկիա Հայաստան