Կարծում եմ, որ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի դերը թե՛ երեկվա պատարագին, թե՛ ահասարակ՝ հայ քրիստոնեության տարբեր ճյուղերի մեջ տիրող համերաշխության հարցում խիստ թերագնահատված է։


Շատերը հաշվի չեն նստում այն իրողության հետ, որ Գարեգին Բ-ն առաջին կաթողիկոսն է՝ ժամանակակից տեխնոլոգիաների աշխարհում, ինչն ի թիվս այլ բաների, նշանակում է տաատեսակ ասեկոսեների ու բողոքավոր տամադրությունների բազմապատիկ մեծ քանակ, որը հատկապես արտահայտվում է սոցիալական ցանցերում և մեդիա դաշտում։


Մինդեռ, հենց Գարեգին Բ-ի կաթողիկոսության օրոք վերջնականապես հաստատվեցին բարիդացիական ու ոչ լարված հարաբերություններ՝ Մեծի Տունն Կիլիկիո կաթողիկոսության հետ, քրիստոնեական այլ եկեղեցիների հայաստանյան ճյուղերի հետ, իսկ Հայ Առաքելական Եկեղեցին իր դիրքերը միջազգային եկեղեցական ասպարեզում ամրապնդեց ավելի քան երբևէ։


Բացի դրանից, մենք՝ ժամանակակիցներս չենք նկատում դա, բայց դարեր անց Գարեգին Բ-ին մեծ հավանականությամբ կկոչեն Գարեգին Շինարար, քանի որ եկեղեցաշինության տեսակետից մենք բացառիկ փուլում ենք գտնվում և այս 15-16 տարիների ընթացքում ավելի շատ եկեղեցիներ են կառուցվել, քան առնվազն վերջին 100 տարվա ընթացքում։

 

 

Գուրգեն Վարոսյան