Թուրքը տեսնում է և կատաղում ու տխրում: Թույլ տվեք, մի փոքր շեղվել համընդհանուր էյֆորեայից: Թուրքական երկու պետությունները չհաջողեցին.չկարողացան դիվերսիոն ներթափանցման փորձերի շնորհիվ խուճապի մեջ գցել մեզ , շեղել ցեղասպանության ճանաչման համար կատարվելիք քայլերից: Ասեմ ավելին. տարիներ շարունակ իրենց ծախսած միլլիարդավոր դոլլարները ջուրն ընկան. հակահայ քարոզչությունը երեք օրում քանդվեց ընդամենը Քիմ Քարդաշյանի Հայաստան այցով, դա էլ քիչ էր Հռոմի Պապի կողմից ,ի լուր աշխարհի, ճանաչվեց Հայոց ցեղասպանության փաստը: Տարին սկսեցինք ցավալի կորուստներով, իսկ այս մի քանի օրում ունեցանք, մեղմ ասած, լուրջ հաջողություններ: Թուրքերը հաստատ գազազած են և իրենց ուտում են չարությունից. աշխարհը այս օրերին սևեռված է Հայաստանի և Հայոց ցեղասպանության վրա և դա կապված երկու հակասական պատճառներով'Քիմը և Հռոմի պապը: Չմոռանանք նշել, որ Քիմի այցից Հայաստանի մասին դրական կարծիք ստեղծվեց ոչ միայն նրա մի քանի տասնյակ միլիոն երկրպագուների մոտ, այլև'համաշխարհային լուրջ լրատվականների լսարանի, որ սկսեցին հետաքրքրվել մեզանով: Հռոմի Պապի կողմից մատուցված պատարագը, Հայոց ցեղասպանության ի տես աշխարհի ճանաչելը ,միայն պաշտոնական Վատիկանի կողմից արված քայլ պետք է դիտարկել, այլ'ողջ կաթոլիկ աշխարհի, իսկ Անկարան իր հիստերիայով ցույց է տալիս, որ հարվածը ցավոտ է : Ասելիքս այն է, որ այս ամենից հուսահատ և գազազած թշնամուց պետք է սպասել նոր սադրանքներ ,ապակայունացման փորձեր: Հ.Գ.Մեր բանակը զգոն է և գիտակից այս ամենին, դրա համար էլ մենք հանգիստ Կարապի լճի մոտ համերգ էինք վայելում, մնում է բանակի թիկունքը ամուր պահենք և հոգեբանորեն պատրաստ լինենք զարգացնել մեր հաղթանակները բոլոր ճակատներում:
Տիգրան Մկրտչյան