Դա այն է, ինչի մասին ես մտածում էի վերջին երկու հուղարկավորությունների ժամանակ: Ահա այսպես դու հեռանում ես, իսկ «նրանք» մնում են: Կարծես ինչ-որ մեկը քեզ ճանապարհում է կայարանում: Գնացքը շարժվում է, դու ձեռքդ թափահարում ես պատուհանից, իսկ նրանք անխուսափելիորեն դառնում են ավելի փոքր ու փոքր:
Ոչ միայն այն պատճառով, որ դու շարժվում ես և ֆիզիկական տարածությունը նվազեցնում է նրանց, այլ նաև այն պատճառով, որ նրանք նախկինի պես այնտեղ են: Դու մեծ ես, որովհետև մեկնեցիր դեպի նորը, իսկ նրանք սեղմվեցին, քանի որ հիմա տուն կգնան' իրենց ճաշին, հեռուստահաղորդմանը, շանը, թանաքին ու տեսարանին, որ բացվում է պատուհանից:
«Մեր ստվերի ձայնը» գրքից
Հովիկ Չարխչյան