Բջջային հեռախոսները բացասաբար են ազդում տղամարդկանց վերարտադրողականության վրա։ Այս բացահայտումն արել են ամերիկացի գիտնականները
Հետազոտությունների ընթացքում նրանց հաջողվել է պարզել, որ տղամարդկանց վերարտադրողականության վրա հատկապես վատ է ազդում ռադիոհաճախականության էլեկտրամագնիսական ճառագայթումը։

 


Նրանք այդպիսի եզրակացության են եկել 10 հետազոտության արդյունքում, որոնց շրջանակներում ուսումնասիրվել է տղամարդկանց սերմնահեղուկի 1.500 նմուշ։ Մասնագետների խոսքով, էլեկտրամագնիսական ճառագայթումը բացասաբար է անդրադառնում սպերմատոզոիդների շարժունակության վրա և դրանք դարձնում ավելի անկենսունակ:
Արական սեռի ներկայացուցիչներին պետք է հնարավորինս քիչ օգտվեն բջջային հեռախոսներից ու ընդհանուր առմամբ դրանցից հեռու գտնվեն։
Ամսական 15 ժամից ավելի բջջայիններից օգտվելու դեպքում 3 անգամ ավելանում է ուղեղի քաղցկեղի առաջացման վտանգը:

 

 


Վրեժ Հովսեփյան