Ֆրանսիացի 3 հայտնի ֆուտբոլիստներ' Յուրի Ջորկաեֆը, Ալեն Պողոսյանը և Միշել Տեր-Զաքարյանը հայեր են, ընդ որում, վերջինս ծնվել է հենց Երևանում և 2 տարեկանում տեղափոխվել է Մարսել: Հայուհի Վիկտորյա Քարաչյանի թոռը' «Ֆորմուլա 1»-ի աշխարհի քառակի չեմպիոն Ալեն Պրոստը գտնում է, որ Թուրքիային չի հաջողվի մտնել Եվրամիություն, քանի դեռ թուրքերը չեն ճանաչել Ցեղասպանությունը:
Մեկ այլ աշխարհահռչակ սպորտսմենի' թենիսիստ Անդրե Աղասու (Անդրե Քըրք Աղասյան) հայրը Հայաստանը լքելուց հետո, մինչև ԱՄՆ ներգաղթելը եղել է Իրանի բռնցքամարտի ազգային հավաքականի կազմում: Շախմատիստ Գարի Կասպարովի մայրը, ռեժիսոր Ռոբեր Գեդիկյանի հայրը, ամերիկացի դերասան Գրեգորի Պեկի պապը, հեռուստատեսային աստղ Մայկ Քոնորսի հայրը նույնպես հայեր են եղել: Ռեժիսոր Անրի Վերնոյը (Աշոտ Մալաքյան), նկարիչ Ժան Գառզուն (Գառնիկ Զուլումյան), գրող Վիլյամ Սարոյանը, երգչուհի Սիլվի Վարդանը, մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը ծնվել են հայերի ընտանիքում:
Շարունակությունը՝ այստեղ