Դուք, հավանաբար, նկատել եք, որ մոծակները որոշ մարդկանց ավելի հաճախ են խայթում: Ինչու՞ է այդպես տեղի ունենում: Պարզվում է, մարդկանց 20 տոկոսն իսկապես ավելի «գրավիչ» է մոծակների համար, քան մյուսները: Մեղավորը գեներն են, արյան խումբը եւ մի շարք այլ գործոններ: Բժիշկ Քրեյգ Բենզինի խոսքով՝ 85 տոկոս դեպքերում Ձեզ խայթում են հենց Ձեր գենետիկայի պատճառով, եւ այս փաստի հետ ոչինչ չես անի:

 


Որոշակի դեր են խաղում քիմիկատները, որոնք սինթեզվում են մեր մարմնի կողմից: Մոծակները զգում են դրանք: Ավելի գրավիչ են մոծակների համար քրտինքը, կաթնաթթուն (որը ֆիզիկական վարժություններից հետո հայտնվում է մաշկի մակերեսին), միզաթթուն (որը պարունակվում է ինչպես մեզի մեջ, այնպես էլ առկա է մաշկի վրա) եւ ակտենոլը (որը պարունակվում է քրտինքի եւ արտաշնչվող օդի մեջ):
«Եթե Ձեր օրգանիզմը շատ կաթնաթթու է արտադրում, երբ Դուք քրտնում եք, սա, ամենայն հավանականությամբ, նույնպես կդարձնի Ձեզ «ախորժալի» մոծակների համար», - նշում է մասնագետը:
Բացի այդ՝ մոծակներից շատերին գրավում է մարմնի բարձր ջերմաստիճանը: Այդ պատճառով, եթե Դուք մարզվում եք բաց երկնքի տակ, մեծ է հավանականությունը, որ մոծակները Ձեզ չեն շրջանցի: Քրտինքի, հատկապես հին քրտինկի հոտը, նույնպես շատ գրավիչ է մոծակների համար: Առավել զգայուն են այս հոտի նկատմամբ մալարիա տարածող մոծակները, այդ պատճառով մասնագետները խորհուրդ են տալիս հաճախ ցայվել:

 


Արյան խումբը, պարզվում է, եւս որոշակի դեր է խաղում: Համարվում է, որ արյան առաջին խումբ ունեցող մարդկանց երկու անգամ ավելի հաճախ են խայթում, քան արյան երրորդ խումբ ունեցողներին: Իսկ արյան երկրորդ խումբ ունեցող մարդիկ է՛լ ավելի հազվադեպ են մոծակների ուշադրությունը գրավում:

 

 

 

Վրեժ Հովսեփյան