Կանանց ու աղջիկների ամենագլխավոր զենքերից մեկը՝ շրթներկն է: Կանայք հաճախ այն գործածում են օրը մի քանի անգամ առանց մտածելու դրանում պարունակող վնասակար նյութերի մասին, որոնք արդյունքում հայտնվում են մարսողական համակարգում: Գիտնականները հաշվարկել են, որ եթե կինը մեկ օրվա ընթացքում 2-3 անգամ թարմացնում է շրթներկը, ապա նրա ստամոքսում հայտնվում է մոտ 17 մլգ շրթներկ: Միջինում կանանց օրգանիզմում կյանքի ընթացքում հայտնվում է 18 կիլոգրամ շրթներկ:
Իսկ շրթներկի բաղադրության մեջ մտնում են բազմաթիվ վնասակար քիմիական նյութեր՝ ծանր մետաղներից մինչև ներկարարներ, որոնք բացասաբար են ազդում առողջության վրա:
ԻՆՉ ՎՆԱՍԱԿԱՐ ՆՅՈՒԹԵՐ Է ՊԱՐՈՒՆԱԿՈՒՄ ՇՐԹՆԵՐԿԸ ԵՎ ՈՐԸ ԻՆՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԿԱՐՈՂ Է ՀԱՆԳԵՑՆԵԼ
Կապար
Գրեթե բոլոր շրթներկերի բաղադրության մեջ կա կապար: Հենց կապարի գործածումն է շրթներկի այս կամ այն գույնին տալիս փայլ ու գույն: Սակայն կապարը պարունակում է մեծ քանակությամբ տոկսիններ: Հայտնվելով օրգանիզմում այն առաջացնում է թունավորում: Մասնավորապես էժան ու անորակ շրթներկերը ավելի շատ են պարունակում կապարի քանակություն, քանի որ նրա հատկությունը, այլ նյութերով փոխարինելը ավելի թանկ է:
Ինչ հիվանդությունների կարող է հանգեցնել
Կապարի մեծ քանակությունը, որը արդյունքում հայտնվում է ձեր օրգանիզմում, կարող է առաջացնել հորմոնալ խախտումներ, անպտղություն, երբեմն այն կարող է դառնալ ինֆարկտի պատճառ:
Գլիցերին
Գլիցերինը հատկապես մեծ քանակությամբ պարունակում են այսպես կոչված հարթեցնող շրթներկերը: Եթե շրթներկի բաղադրության մեջ գլիցերինը 50 տոկոսից ավելի է, ապա այն հանգեցնում է մաշկի գերչորացման: Շրթներկ գնելիս անպատճառ ստուգեք գլիցերինի քանակը, եթե այն 50 տոկոսից ավելի է, ապա մի գնեք այն:
Ինչ հիվանդությունների կարող է հանգեցնել
Գլիցերինի մեծ քանակությունը հագեցնում է մաշկի բորբոքման ու քայքայման և կարող է առաջացնել այնպիսի հիվանդություններ, ինչպիսին են՝ ալերգիան, դերմատիտը և հերպեսը: Դրա երկարատև օգտագործումը կարող է օնկոլոգիական հիվանդությունների պատճառ դառնալ:
Վազելին
Թվում է, որ այն վնասակար չէ և նույնիսկ երեխաների դեպքում այն օգտագործում են: Բանն այն է, որ վազելինը արտադրության մեջ հաճախ փոխարինում են էժանագին հումքով, որպեսզի չօգտագործեն ավելի թանկարժեք մեղրամոմը: Արտադրական վազելինը մաշկի վրա հաստ շերտ է ձևավորում, որը իր մեջ պարունակում է բազմաթիվ միկրոօրգանիզմներ:
Ինչ հիվանդությունների կարող է հանգեցնել
Արտադրական վազելինի մեծ քանակությունը հանգեցնում է մի շարք ինֆեկցիաների՝ մասնավորապես հերպեսի: Այն, հայտնվելով աղեստամոքսային տրակտում կարող է դառնալ օնկոլոգիական հիվանդությունների պատճառ:
Տրիկլոզան
Տրիկոզլանը շրթներկի ամենավտնագավոր կոնսերվանտներից է: Այն շրթներկի բաղադրության մեջ չպետք է գերազանցի 15 տոկոսը: Եթե բաղադրության մեջ տրիկլոզանի տոկոսայնությունը ավելի բարձր է, ապա մի գնեք այդ շրթներկը:
Ինչ հիվանդությունների կարող է հանգեցնել
Այն ազդում է կանացի ֆերտիլության՝ վերարտադրողական համակարգի վրա: Կարող է խախտել մենստրուալ ցիկլը և հանգեցնել անպտղության:
ԻՆՉՊԵՍ ԸՆՏՐԵԼ ԱՌԱՎԵԼ ԱՆՎՆԱՍ ՇՐԹՆԵՐԿ
- Ուշադրություն դարձրեք, որ շրթներկը սուր հոտ չունենա՝ անկախ նրանից, թե հոտը հաճելի է, թե ոչ
- Բաղադրության մեջ պետք է գերակշռեն մեղրամոմը, բուսական յուղերը, ճարպերը, բիսաբոլոլը
- Աշխատեք քիչ օգտագործել վառ գույների շրթներկեր
- Մի օգտագործեք ժամկետնանց շրթներկեր (շրթներկը ժամկետնանց է դառնում օգտագործման պահից 3 ամիս անց)