Սիրելի՛ երևանցիներ ջան, այն ինչ կատարվում է, որևէ կապ չունի Քարդաշյանի հետ: Խոսքս վերաբերվում է երևանյան փողոցների ու պուրակների ծառերի էտման պրոցեսին: Ծառեն արդեն ծաղկել են, փթթել, անգամ հասցրել են տերև տալ, բայց արի ու տես, որ դրանք անխղճորեն կտրվում են կամ ինչպես ներկայացվում է' էտվում:

 

Ուզում եմ ուղղակի հասկանալ. էտելը նշանակում է կտրել ծառի բոլոր ճյուղերն ու մեկից մեկուկես մարդաբոյ բու՞նը թողել, ու դրա անունը էտ դնե՞լ: Որ էդ կանաչով պատված ծառերից մենակ ծառաբունն է մնում, էդ ծառը ո՞նց է աճելու: Կամ ի՞նչ է նշանակում էտել արդեն տերև տված ծառը: Հարգելի քաղաքապետարանի համապատասխան մարմին, նման էտման ձևը դուք որտեղի՞ց եք սովորել, մի հատ բացատրեք ո՞րն է դրա արդյունավետությունը...

 

 

Արմեն Մխեյան