ՀՀ կառավարությունն այսօր արտահերթ նիստ է հրավիրել և որոշել ապրիլի 23-ի աշխատանային հինգշաբթի օրը տեղափոխել ապրիլի 18-ի շաբաթ օրը:


Բնականաբար, որոշումն ընդունվել է Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ և քննարկումնեի և շահարկումների ենթակա չէ, և ահա թե ինչու: Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցի օրերին Երևան են ժամանելու մեծաթիվ պատվիրակություններ աշխարհի տասնյակ երկրներից, այդ թվում՝ պետությունների և կառավարությունների ղեկավարների մակարդակով:


Աշխարհասփյուռ հայության յուրաքանչյուր գաղթօջախ անշուշտ իր պատվիրակներին գործուղելու է Երևան և այդ օրերին Հայաստանի մայրաքաղաքը հայտնվելու է աշխարհի ուշադրության կենտրոնում:


Երևանի սովորական աշխատանքային օրերի խցանումներով հագեցած երթևեկությունը մեղմելու, տրանսպորտային միջոցների աշխատանքը կարգավորելուց զատ դա հնարավորություն կտա ոչ միայն պատշաճ մակարդակով ընդունել մայրաքաղաքի հյուրերին, այլև մեր քաղաքացիներին էլ թույլ կտա ապրիլի 23-ից 26-ը պլանավորել այցելությունը Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիր, մասնակցել հիշատակության մյուս արարողություններին:

 

 

Անի Սանոսյան