Հոլանդացի նկարիչ Տյալֆ Սպարնեյը ինքնուս է, բայց դա նրան ամենևին էլ չի խանգարել հայտնի դառնալ այն ամենի անչափ իրական նկարներով, որոնք մարդիկ ամեն օր հաճույքով ուտում են: Տյալֆն աշխատում է մեգառեալիզմի ոճի մեջ և այս ուղղության մեջ հանդիսանում է ամենահեղինակավոր նկարիչներից մեկը: Նրա աշխատանքներն արդեն ցուցադրվել են Նյու Յորքում, Լոնդոնում և Նիդեռլանդներում: Նրա ախորժելի նկարները ձեռք բերելու ցանկություն ունեցողների թիվը նույնպես մեծ է: Նկարչի աշխատանքներն արժեն 10-45 հազար եվրո: